Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբն ընթացիկ մրցաշրջանում հայտնվել է դժվարին ֆինանսական դրության մեջ, տեղեկացնում է Calciomercato-ն:

Մրցաշրջանի առաջին հատվածում «Ռոման» 87 միլիոն եվրոյի վնաս է կրել: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մայրաքաղաքային ակումբը գրանցել էր 1.6 միլիոն եվրոյի շահույթ:


«Ռոմայի» ֆինանսական կորուստները կապված են Չեմպիոնների լիգային չմասնակցելու, նաև Իտալիայի առաջնությունում անկայուն մրցելույթների հետ:

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում «Ռոման» 45 միավորով 5-րդ տեղում է: