Թուրինյան «Յուվենթուս»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հումորով է վերաբերվում դատարկ տրիբունաներով հանդիպում անցկացնելու պահանջին: Մարզադաշտի մոտ ավտոբուսից իջնելով՝ նա ձեռքով իբրև թե բարևել է իր երևակայական երկրպագուներին, ովքեր կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների պատճառով չեն կարողացել ներկա լինել ֆուտբոլային հանդիպմանը: