Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հրամանագիր է ստորագրել երկրում տեղի ունեցող բոլոր տեսակի մարզական միջոցառումները դադարեցնելու վերաբերյալ:

Ընդունված որոշումն ուժի մեջ է մինչև ապրիլի 3-ը, սակայն անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել:

Իտալիայում անցկացվելիք Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի հանդիպումների վերաբերյալ ՈւԵՖԱ-ն ավելի ուշ պաշտոնական հայտարարություն կտարածի:

Ավելի վաղ Իտալիայի կառավարությունը որոշում էր ընդունել մինչև ապրիլի 3-ը երկրում տեղի ունեցող բոլոր մարզական միջոցառումներն առանց հանդիսականների անցկացնելու մասին: