Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումներն անցկացրեցին անգլիական «Լիվերպուլն» ու Մադրիդի «Աթլետիկոն» և Փարիզի ՊՍԺ-ն ու Դորտմունդի «Բորուսիան»:

Չեմպիոն «Լիվերպուլն» «Էնֆիլդ» ստադիոնում հյուրընկալել է Մադրիդի «Աթլետիկոյին», որն առաջին խաղում Մադրիդում նվազագույն՝ 1:0 հաշվով առավելության էր հասել անգլիական ակումբի նկատմամբ:

«Լիվերպուլը» հանդիպման մեկնարկային րոպեներից անցավ հարձակման և միայն առաջին խաղակեսի ավարտին կարողացավ բացել խաղի հաշիվը: Անգլիացի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենի փոխանցումից հետո գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ հոլանդացի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը: Երկրորդ խաղակեսում «Լիվերպուլն» անդադար գրոհներ էր ձեռնարկում, սակայն դրվագների մեծ մասում «Աթլետիկոյին» փրկում էր սլովենացի դարպասապահ Յան Օբլակը: Հանդիպման ավելացված ժամանակի վերջին րոպեին «Աթլետիկոյի» իսպանացի կիսապաշտպան Սաուլը տուգանայինի խաղարկումից հետո գլխի հարվածով խփեց պատասխան գոլը, սակայն մրցավարներն արձանագրեցին խաղից դուրս վիճակ:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց «Լիվերպուլի» հաղթանակով՝ 1:0 հաշվով: Ընթանում է լրացուցիչ ժամանակը:

Փարիզի «Պարկ դե Պրենց» ստադիոնում ՊՍԺ-ն 2:0 հաշվով հաղթանակ տարավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ և, ընդհանուր դիմակայությունում հաղթելով 3:2 հաշվով, դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

ՊՍԺ-ի կազմից գոլեր հեղինակեցին բրազիլացի հարձակվող Նեյմարը և իսպանացի պաշտպան Խուան Բերնատը:

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ դուրս եկած մյուս 2 թիմերն են գերմանական «Լայպցիգն» ու իտալական «Ատալանտան»:

ՊՍԺ - «Բորուսիա»՝ 2:0 (ընդհանուր դիմակայությունում՝ 3:2) (տեսանյութ)

Նեյմար, 28, Խուան Բերնատ, 45+1