Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվել էր չեմպիոն «Լիվերպուլին»:

«Լիվերպուլը» հանդիպման մեկնարկային րոպեներից անցավ հարձակման և միայն առաջին խաղակեսի ավարտին կարողացավ բացել խաղի հաշիվը: Անգլիացի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենի փոխանցումից հետո գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ հոլանդացի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը: Երկրորդ խաղակեսում «Լիվերպուլն» անդադար գրոհներ էր ձեռնարկում, սակայն դրվագների մեծ մասում «Աթլետիկոյին» փրկում էր սլովենացի դարպասապահ Յան Օբլակը: Հանդիպման ավելացված ժամանակի վերջին րոպեին «Աթլետիկոյի» իսպանացի կիսապաշտպան Սաուլը տուգանայինի խաղարկումից հետո գլխի հարվածով խփեց պատասխան գոլը, սակայն մրցավարներն արձանագրեցին խաղից դուրս վիճակ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց «Լիվերպուլի» հաղթանակով՝ 1:0 հաշվով:

Լրացուցիչ ժամանակի չորրորդ րոպեին «Լիվերպուլի» երկրորդ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն: 2 րոպե անց «Լիվերպուլի» դարպասապահ Ադրիանի սխալից օգտվեց «Աթլետիկոյի» իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն և Ժոաու Ֆելիշի փոխանցումից հետո ընդհանուր դիմակայությունում հաշիվը դարձրեց 2:2: Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսի ավելացված ժամանակի առաջին րոպեին Լյորենտեն դուբլ ձևակերպեց: Լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան խփեց «Լիվերպուլի» հաղթական գոլը:

Ընդհանուր դիմակայությունում «Աթլետիկոն» հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ 4:2 հաշվով:

Ավելի վաղ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգրեր էին ձեռք բերել գերմանական «Լայպցիգը», իտալական «Ատալանտան» և ֆրանսիական ՊՍԺ-ն:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ

«Լիվերպուլ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 2:3 (ընդհանուր դիմակայությունում՝ 2:4) (տեսանյութ)

Ժորժինյո Վեյնալդում, 43, Ռոբերտո Ֆիրմինո, 94 - Մարկոս Լյորենտե, 96, 105+1, Ալվարո Մորատա, 120