Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Մադրիդի «Աթլետիկոյից» կրած պարտությունը:

«2:1 հաշվի ժամանակ մենք դեռ հնարավորություն ունեինք շտկել իրավիճակը, սակայն «Աթլետիկոյի» երկրորդ գոլից հետո «Լիվերպուլի» ֆուտբոլիստները հանձնվեցին: Ես գոհ եմ մեր խաղից, քանի որ այսպիսի թիմերի դեմ խաղալը շատ դժվար է: Հիմնական ժամանակում ծանր պայքարից հետո «Լիվերպուլի» համար շատ դժվար էր ևս 30 րոպե խաղալը:

Չեմ հասկանում՝ ինչու է «Աթլետիկոն» այդպիսի ֆուտբոլ խաղում: Նրանք չցանկացան իսկական ֆուտբոլ խաղալ և փակվեցին պաշտպանությունում: Այնուամենայնիվ, ես ընդունում եմ այս արդյունքը: 2 տարի հաջողությունը մեր կողքին էր, իսկ հիմա երես թեքեց մեզանից»,- Կլոպի խոսքը փոխանցում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Էնֆիլդում» տեղի ունեցած խաղում «Լիվերպուլը» պարտվեց «Աթլետիկոյին» 2:3 հաշվով: Ընդհանուր դիմակայությունում «Աթլետիկոն» հաղթանակ տարավ 4:2 հաշվով: