Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն բաց է թողել Թուրինի «Յուվենտուս»-ի վերջին մարզումը, այս մասին հայտնում է իտալական գրանդի մամուլի ծառայությունը:

Համաճարակի պատճառով Ռունալդուն որոշել է մնալ Պորտուգալիայում՝ իր ծննդավայր Մադեա կղզում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Յուվենտուսի պաշտպան Դանիելե Ռուգանին վարակվել է կորոնավիրուսով:

Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ խաղերը դադարեցվել են առնվազն մինչև ապրիլի 3-ը: