ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը մինչև երկուշաբթի կհայտարարի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգելու մասին, տեղեկացնում է L'Equipe-ն:

ՈւԵՖԱ-ն, այնուամենայնիվ, մտադիր չէ հրաժարվել մրցաշարի անցկացումից և տարբերակ է գտել ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի հաղթողին պարզելու համար:

Քառորդ եզրափակիչից սկսած Չեմպիոնների լիգայի հանդիպումները կարող են անցկացվել ոչ թե 2, այլ 1 խաղով: Հանդիպումները կանցկացվեն վիճակահանությամբ որոշվելիք ստադիոնում և առանց հանդիսականների:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն անորոշ ժամանակով հետաձգել էր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի» և «Յուվենտուս» - «Լիոն» դիմակայությունների պատասխան հանդիպումները: