Լոնդոնի «Չելսիի» և Կոտ դ՛Իվուարի ազգային հավաքականի նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան խիստ քննադատության է արժանացրել Աֆրիկայի բնակիչների վրա կորոնավիրուսի վակցինայի փորձարկման գաղափարը:

«Սա այլևս անհանդուրժելի է: Դուք խոսում եք ռասիզմից, սակայն ի՞նչ է սա, եթե ոչ ռասիզմ: Ոչ ոք իրավունք չունի փորձարկումներ կատարել մարդկանց վրա, կլինեն նրանք աֆրիկացի, թե ոչ:

Աֆրիկայի երկրների իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի թույլ չտան այդ գաղափարի իրականացումը»,- Դրոգբայի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Ավելի վաղ COVID-19-ի պատվաստանյութն աֆրիկացիների վրա փորձարկելուն դեմ էր արտահայտվել նաև Կամերունի ազգային հավաքականի նախկին հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն:

COVID-19-ի դեմ պատվաստանյութն Աֆրիկայում փորձարկելու գաղափարը քննարկման են դրել ամերիկյան ԶԼՄ-ները: