Իտալական «Ռոմայի» առաջատարներ Էդին Ջեկոն, Լորենցո Պելեգրինին, Ալեքսանդր Կոլարովը հանդես են եկել նախաձեռնությամբ՝ առաջարկելով կրճատել թիմի ֆուտբոլիստների աշխատավարձը կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով Իտալիայի առաջնությունում հայտարարված դադարի ժամանակ, հաղորդում է Il Tempo-ն։

Առաջիկայում հռոմեական ակումբի ղեկավարությունը կքննարկի այս հարցը։

Սպասվում է, որ առաջնությունները Եվրոպայում կվերսկսվեն ամռանը։ Շարունակվում է միայն Բելառուսի առաջնությունը։