Իտալական «Ռոման» հույս ունի մեկ տարով երկարաձգել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը, հաղորդում է Calciomercato-ն։

Հռոմեական ակումբը բանակցել է Լոնդոնի «Արսենալի» հետ 31-ամյա հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու հարցով, սակայն կողմերը համաձայնության չեն հասել գնի վերաբերյալ։

Մխիթարյանի պայմանագիրը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

Transfermarkt.com-ը Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։