Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն Ինստագրամի իր պաշտոնական էջում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված գրառում է կատարել:

«Մոռացում չկա։ Մեր խորին խոնարհումը Սրբադասված զոհերի հիշատակին։ Ձեր պայքարի շարունակությունն ապրում է մեր մեջ»,- գրել է Ալեքսանյանը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված գրառում կատարել էր նաև Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: