«Ռոմա» ֆուտբոլային ակումբն ճանապարհներ է փնտրում՝ շարունակելու համագործակցությունը Հենրիխ Մխիթարյանի հետ, ում իրավունքները պատկանում են «Արսենալին», գրում է news.sportbox կայքը: Ակումբը քննարկել է վարձակալության ժամկետի մեկ տարով երկարաձգումը կամ ֆուտբոլիստի վերջնական տեղափոխումը՝ փոխանակման տարբերակով: «Ռոմա»-ն 31-ամյա Հենրիխ Մխիթարյանի փոխարեն առաջարկել է 22-ամյա կիսապաշտպան Չենգիզ Յունդերին՝ 10 մլն եվրո հավելավճարով: «Արսենալը» հետաքրքրված է Թուրքիայի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերով, գրում է Leggo-ն։А սերիայի մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը վնասվածքների պատճառով շատ խաղեր է բաց թողել, բայց հասցրել է մասնակցել 13 խաղի, խփել է 6 գոլ և կատարել է 3 արդյունավետ փոխանցում: Գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան գոհ է կիսապաշտպան Մխիթարյանի խաղից և դիմել է ակումբին նրան թողնել թիմում՝ հաջորդ մրցաշրջանի համար: