Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Բարսելոնայում մրցեց «Էսպանյոլի» հետ։

Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմին 1։0 հաշվով հաղթանակ բերեց բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյի գոլը։ Կրնկով գեղեցիկ հետ փոխանցում կատարեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։

«Ռեալը» 71 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից»։ «Էսպանյոլը» վերջինն է՝ 24 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Էսպանյոլ» - «Ռեալ»՝ 0։1 (տեսանյութ)

Կազեմիրո, 45