Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ գոհ է թիմի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենի աշխատանքից և մտադիր չէ պաշտոնանկ անել նրան:

«Մամուլում տարատեսակ կեղծ ինֆորմացիաներ են տարածվել, այդ պատճառով ցանկանում եմ հերքել ամեն ինչ: Ես գոհ եմ Սետիենի աշխատանքից և մտադիր չեմ պաշտոնանկ անել նրան:

Իսպանիայի առաջնությունում մենք պետք է պայքարենք մինչև վերջ: Եթե «Ռեալը» սայթաքի, մենք հնարավորություն կունենանք շտկել իրավիճակը»,- Բարտոմեուի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էնրիկե Սետիենը լարված հարաբերությունների մեջ է թիմի ֆուտբոլիստների հետ, որոնք չեն ընդունում Սետիենի ու նրա շտաբի աշխատելաոճը: