Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Բարսելոնան» տանը խաղաց «Էսպանյոլի» հետ։ Իսպանացի Էնրիկե Սետիենի գլխավորած թիմին հաղթանակ բերեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի գոլը 56-րդ րոպեին։

Դրանից առաջ կոպիտ խաղի համար հեռացվել էին «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին եւ «Էսպանյոլի» կիսապաշտպան Պոլ Լոսանոն։


«Բարսելոնան» 76 միավորով երկրորդ տեղում է եւ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ռեալից» հետ է 1 միավոր։ 35-րդ տուրում Արքայական թիմը հուլիսի 10-ին կընդունի «Ալավեսին»։ «Էսպանյոլը» վերջինն է՝ 24 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Բարսելոնա» - «Էսպանյոլ»՝ 1։0 (տեսանյութ)