Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է բաժանվել Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսից, գրում է El Chiringuito TV-ն:

Իսպանիայի փոխչեմպիոնը 33-ամյա ֆուտբոլիստին արդեն հայտնել է, որ նա պետք է հեռանա թիմից:


Սուարեսը «Բարսելոնայում» է 2014 թվականից և երրորդ տեղն է զբաղեցնում ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում: Ուրուգվայցուն ցանկանում է վերադարձնել հոլանդական «Այաքսը», որի կազմում նա խաղացել է 2007-2011 թվականներին: