Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ ՊՍԺ - «Բավարիա» հանդիպման ավարտից հետո փարիզյան թիմի ֆանատներն անկարգություններ են հրահրել Փարիզի փողոցներում:

L'Equipe-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ի ֆանատները, դժգոհ մնալով իրենց սիրելի թիմի պարտությունից, դուրս են եկել փողոցներ և սկսել են այրել մեքենաներ, օգտագործել պայթուցիկներ:


Ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել: Կա 138 ձերբակալված:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն նվազագույն՝ 0:1 հաշվով պարտություն է կրել «Բավարիայից»: