Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին առաջարկել է միասին հանդես գալ անգլիական «Մանչեսթեր Սիթիում»:

ESPN-ի համաձայն՝ արգենտինացի հարձակվողը կապ է հաստատել նախկին ակումբակցի հետ, որպեսզի հայտնի «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու մտադրության մասին: Նա նույնն առաջարկել է նաև բրազիլացուն:


Բրիտանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ անգլիական ակումբը պատրաստ է 200 միլիոն եվրո ծախսել Մեսիին ձեռք բերելու համար:

Հիշեցնենք, որ Նեյմարն ու Մեսին միասին «Բարսելոնայում» խաղացել են 2013-2017-ը:

Ավելի հայտնի էր դարձել, որ 33-ամյա ֆուտբոլիստը որոշել է հեռանալ «Բարսելոնայից» և իր որաշման մասին հայտնել է ակումբին: Արգենտինացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ: Նախորդ մրցաշրջանում Մեսին ակումբային մակարդակում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 31 գոլի ու 26 գոլային փոխանցման հեղինակ: