Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պատրաստվում է պաշտոնական առաջարկ կատարել կատալոնական «Բարսելոնային» թիմի առաջատար Լիոնել Մեսիին ձեռք բերելու նպատակով:

Goal.com-ի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ չէ վճարել 33-ամյա հարձակվողի ամբողջ հրաժարագինը՝ 223 միլիոն եվրո, և պատրաստվում է տեղափոխության գործարքում ընդգրկել թիմի 3 ֆուտբոլիստի՝ Բեռնարդո Սիլվային, Գաբրիել Ժեզուսին և Էրիկ Գարսիային:


Լիոնել Մեսիի համար պայքարում ֆավորիտ համարվում է հենց «Մանչեսթեր Սիթին»: Արգենտինացի հարձակվողի հետ բանակցում է անձամբ Խոսեպ Գվարդիոլան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 33-ամյա ֆուտբոլիստը որոշել է հեռանալ «Բարսելոնայից» և իր որաշման մասին հայտնել է ակումբին: Արգենտինացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ: Նախորդ մրցաշրջանում Մեսին ակումբային մակարդակում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 31 գոլի ու 26 գոլային փոխանցման հեղինակ: