Ֆուտբոլի ՈւԵՖԱ Ազգերի լիգայի երկրորդ մրցաշարի առաջին տուրի երկրորդ խաղային օրը տեղի կունենան A, B և C դիվիզիոնների խմբերի հանդիպումները:

Օրվա կենտրոնական խաղը տեղի կունենա Ֆլորենցիայում, որտեղ Իտալիայի հավաքականը կընդունի Բոսնիա և Հերցեգովինային:


Հիշեցնենք որ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է C դիվիզիոնի երկրորդ խմբում, որտեղ կմրցի Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների հետ: Հայկական թիմը սեպտեմբերի 5-ին պայքարը կսկսի մակեդոնացիների դեմ արտագնա խաղով:

Ազգերի լիգա, առաջին տուր

A դիվիզիոն, առաջին խումբ

Իտալիա - Բոսնիա և Հերցեգովինա՝ 22:45

Նիդերլանդներ - Լեհաստան՝ 22:45

B դիվիզիոն, առաջին խումբ

Նորվեգիա - Ավստրիա՝ 22:45

Ռումինիա - Հյուսիսային Իռլանդիա՝ 22:45

երկրորդ խումբ

Շոտլանդիա - Իսրայել՝ 22:45

Սլովակիա - Չեխիա՝ 22:45

C դիվիզիոն, 4-րդ խումբ

Լիտվա - Ղազախստան՝ 20:00

Բելառուս - Ալբանիա՝ 22:45