Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն բացառիկ նվաճման է հասել ազգային ընտրանու կազմում:

Ազգերի լիգայի մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Խորվաթիայի դեմ խաղում Ռոնալդուն իր 100-րդն գոլն է խփել ազգային հավաքականի կազմում:


Պորտուգալիայի հավաքականը Ռոնալդուի դուբլի շնորհիվ հաղթանակ է տարել Խորվաթիայի ընտրանու նկատմամբ 2:0 հաշվով:

Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2003 թվականին: