Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք է ստացել սույն թվականի սեպտեմբերի 18-ից թույլատրել Հայաստանի Պրեմիեր լիգայի, Առաջին խմբի և Հայաստանի գավաթի խաղարկության մասնակից յուրաքանչյուր ակումբից 75 հանդիսականի մասնակցություն հանդիպումներին (ընդամենը՝ 150 անձ), hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը

Դաշտի տեր ակումբի պատասխանատվությամբ՝ բոլոր երկրպագուները պետք է տեղակայվեն մարզադաշտում՝ պահպանելով սահմանված սոցիալական հեռավորությունը և հանդիպման ամբողջ ընթացքում կրեն դիմակներ։


Հիշեցնենք, որ մինչև այս կորոնավիրուսի համավարակի պատճառով ՀՖՖ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր հանդիպումներն անցկացվում էին առանց հանդիսականների:

Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն