Կատալոնական «Բարսելոնան» թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի նորամուտի խաղում ընկերական հանդիպում էր անցկացրել «Ժիրոնայի» հետ և հաղթել 3։1 հաշվով։ Դուբլի հեղինակ էր դարձել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ Հատկապես գեղեցիկ էր ստացվել 33-ամյա ֆուտբոլիստի՝ առաջին խաղակեսի վերջնամասում խփած գոլը: Այդ գոլի տեսանյութը «Բարսելոնայի» Ինստագրամի էջում 5 միլիոն դիտում է հավաքել 4.5 ժամում:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» առաջին գոլը խփել էր բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն։

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

GOLAZO