«Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուն Ինստագրամի միջոցով հրաժեշտ է տվել ակումբի երկրպագուներին ու խաղացողներին:


26-ամյա խաղացողն աջակցության համար շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, իսկ հետագա կարիերայի մասին ոչինչ չի հայտնել, սակայն հաղորդվում է, որ Սեմեդուն տեղափոխվում է անգլիական Վուլվզ:

2017 թ-ին 35.7 մլն եվրոյի դիմաց Սեմեդուն «Բենֆիկայից» տեղափոխվեց «Բարսելոնա»: Նախորդ մրցաշրջանում անցկացրած 32 խաղում պորտուգալացի պաշտպանը դարձել է 1 գոլի հեղինակ: