Ֆուտբոլի Դանիայի առաջին դիվիզիոնի առաջնության չորրորդ տուրում «Հոբրոն» հյուրընկալվել է «Հվիդովրեին» եւ առավելության է հասել է 2։1 հաշվով։

Հյուրերի հաղթական գոլը 63-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը, որը 76-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել։


«Հոբրոն» 7 միավորով չորրորդ տեղում է։ Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի արդյունքում է «Հոբրոն» դուրս մնացել դանիական Սուպերլիգայից։