Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր առաջին մարզումն է անցկացրել թիմի հետ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

Նա հավաքականի հետ պատրաստվում է Ազգերի լիգայի ընտրական փուլի հերթական խաղերին։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին մեր ընտրանին չեզոք դաշտում կընդունի Վրաստանի հավաքականին, իսկ հոկտեմբերի 14-ին կհյուրընկալվի Էստոնիային, որին Երևանում հաղթել է 2։0 հաշվով։