Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

Արթուր Աբրահամը միացել է «Ճանաչո՞ւմ ես ինձ։ Ճանաչի՛ր Արցախը» ակցիային՝ լուսանկար հրապարակելով Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի եւ վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ: Կողմերը 3 անգամ համաձայնության են հասել հումանիտար հրադադարի վերաբերյալ, սակայն այն չի պահպանվում։

Posted by Arthur Abraham on 2020 թ. նոյեմբերի 1, կիրակի