Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան բարձր է գնահատել իր խաղընկերոջ՝ Կրիշտիանու Ռոնալդուի հերթական նվաճումը։ Պորտուգալացին խփել է կարիերայի 750-րդ գոլը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Դինամո Կիևի» հետ մրցավեճում։

«Դու կարող ես միայն նայել նրան, հիանալ նրանով ու սովորել նրանից։ 750 գոլն անհավանական է։ Ուրիշները պետք է 20 կարիերա անցկացնեն, որպեսզի հասնեն նման ցուցանիշի։ Մենք հաճույք ենք ստանում նրա հետ խաղալիս։ Ռոնալդուի կողքին ամեն օրը նվեր է մեզ։ Դա անգամ պետք չէ բացատրել։ Կարծում եմ՝ այս մարզադաշտում Ռոնալդուն մտավ պատմության մեջ», – ասել է Մորատան Esporte Interativo-ի հետ զրույցում։