«Բարսելոնայի» 33-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին մեկ ակումբում խփած գոլերի քանակով գերազանցեց բրազիլացի Պելեի ռեկորդը։

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի խաղում (3։0) գրավելով «Վալյադոլիդի» դարպասը՝ Մեսին 644-րդ գոլն է խփել կատալոնական թիմի կազմում։


Պելեն 1956-1974-ին բրազիլական «Սանտոսի» կազմում խփել է 643 գոլ։