Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր հրապարակում է արել Ինստագրամի իր պաշտոնական էջում՝ շնորհավորելով բոլոր կաթոլիկների Սուրբ Ծնունդը:

«Հարգելի ընկերներ, շնորհավորում եմ ձեր և ձեր մտերիմների Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ, որ ձեր ընտանիքները լցված լինեն ջերմությամբ, երջանկությամբ և հաջողությամբ»,- գրել է Մխիթարյանը Ինստագրամը Stories բաժնում: