Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին հայտարարել է, որ չի աջակցելու ակումբի նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրած գործիչներից ոչ մեկին:

«Ես նախընտրում եմ չներգրավվել նման գործընթացների մեջ, քանի որ չեմ ցանկանում, որ մարդիկ ինձ կապեն այս կամ այն գործչի հետ և ասեն, որ ես եմ ղեկավարում ակումբը:


Կհաղթի այն թեկնածուն, որը կստանա ձայների մեծամասնությունը: Հուսով եմ, որ ակումբի հաջորդ նախագահին կհաջողվի լուծել առկա խնդիրները»,- Մեսիի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 28-ին: «Բարսելոնայի» նախագահի ընտրությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 24-ին:

Խոսեպ Բարիա Բարտոմեուն «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում աշխատանքը սկսել էր 2014 թվականից՝ Սանդրո Ռոսելի հրաժարականից հետո: