Հոլանդական «Այաքսի» և Կամերունի հավաքականի դարպասապահ Անդրե Օնանան ՈւԵՖԱ-ի կողմից 12 ամսով որակազրկվել է հակադոպինգային կանոնադրությունը խախտելու համար, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

24-ամյա խաղացողի՝ նախորդ տարվա հոկտեմբերի 30–ին հանձնած դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել։ Որակազրկումն ուժի մեջ է մտել փետրվարի 5-ից և անդրադառնում է ինչպես ակումբային ելույթների վրա, այնպես էլ ազգային հավաքականի։


Անդրե Օնանան 2015 թվականից է «Այաքսի» համակարգում։