Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ եւ պարտություն կրեց 1։4 հաշվով։

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի գոլին արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը պատասխանեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հեթ-տրիկով եւ իտալացի հարձակվող Մոյզե Քինի գոլով։


Գերմանական «ՌԲ Լայպցիգը» Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընդունեց Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլին» եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը եւ սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։

Այս թիմերը պատասխան հանդիպումը կանցկացնեն մարտի 10-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Բարսելոնա» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)` 1։4 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 27, 11մ - Կիլիան Մբապե, 32, 65, 85, Մոյզե Քին, 70

«Լայպցիգ» (Գերմանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 0։2 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 53, Սադիո Մանե, 58