Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում փետրվարի 18-ին կմեկնարկի փլեյ-օֆֆը և կանցկացվեն 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումները:

Իտալական «Ռոման» կհյուրընկալվի պորտուգալական «Բրագային», իսկ գերմանական «Հոֆենհայմն» արտագնա հանդիպում կանցկացնի նորվեգական «Մոլդեի» հետ:


Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին խաղեր

«Դինամո Կիև» (Ուկրաինա) - «Բյուրգե» (Բելգիա)՝ 19:00 (Երևանի ժամանակ)

«Բրագա» (Պորտուգալիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 21:55

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Միլան» (Իտալիա)՝ 21:55

«Վոլֆսբերգ» (Ավստրիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 21:55

«Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 21:55

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա)՝ 21:55

«Սլավիա» (Չեխիա) - «Լեսթեր» (Անգլիա)՝ 21:55

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 21:55

«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 21:55

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 00:00

«Անտվերպեն» (Բելգիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)՝ 00:00

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 00:00

«Մոլդե» (Նորվեգիա) - «Հոֆենհայմ» (Գերմանիա)՝ 00:00

«Գրանադա» (Իսպանիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 00:00

«Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 00:00

«Լիլ» (Ֆրանսիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 00:00