Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում փետրվարի 24-ին տեղի կունեան 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումների վերջին խաղային օրվա 2 խաղերը:

Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի իտալական «Ատալանտային», իսկ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» արտագնա հանդիպում կանցկացնի Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ: «Բորուսիա» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կանցկացվի չեզոք դաշտում՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Ֆերենց Պուշկաշ Արենա» ստադիոնում:


Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպումներ

«Ատալանտա» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 00:00

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 00:00