Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» կվաճառի բելգիացի հարձակվող Էդեն Ազարին, եթե կարողանա ձեռք բերել Ֆրանսիայի չեմպիոն փարիզյան ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին, հաղորդում է իսպանական AS-ը։

Էդեն Ազարը տարեկան ստանում է 14 միլիոն եվրո, եւ Արքայական ակումբը չի կարող իրեն թույլ տալ երկու խոշոր պայմանագիր կորոնավիրուսի համավարակի հետեւանով առաջացած ծանր ֆինանսական պայմաններում։


Ազարն ու Մբապեն սիրում են գործել հարձակման ձախ թեւում, եւ թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ստիպված կլինի ընտրություն կատարել։ Բացի այդ, Ազարը բազմաթիվ վնասվածքների պատճառով «Ռեալում» արդեն բաց է թողել 40 հանդիպում։ Այս հանգամանքը դժգոհություն է առաջացնում իսպանական ակումբում։

Ընթացիկ մրցաշրջանում Ազարը «Ռեալի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Մբապեն ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։