Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին խոստովանել է, որ բալետի դասերի է հաճախում: Դա նա անում է դիմացկունության բարձրացման համար:

The Sun-ի տեղեկություններով՝ 34-ամյա ֆուտբոլիստը Ուրուգվայում 2020-ին միացել էր «Սոդրե» ազգային բալետին, երբ նրա պայմանագրի ժամկետը լրացել էր ֆրանսիական ՊՍԺ-ի հետ: Կավանիի խոսքով՝ բալետի դասերը նրան օգնել են արագ լավ մարզավիճակ ձեռք բերել, ինչպես նաև ավելացնել դիմացկունությունը, որը նրան պակասում էր վերջին շրջանում:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Կավանին մասնակցել է 17 խաղի, դարձել 6 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: