Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Ռոմային» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 43-րդ րոպեին 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց կոտդիվուարցի կիսաշտպան Ֆրանկ Կեսիե։ «Միլանի» առավելությունը կրկնապատկեց խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչը։ «Ռոմայից» աչքի ընկավ ֆրանսիացի կիսապաշտպան Ջորդան Վերետուն։


Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Միլանը» 52 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ինտերից» հետ է 4 միավոր։ «Ռոման» ունի 44 միավոր եւ 5-րդն է։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Ռոմա» - «Միլան»՝ 1։2 հաշվով (տեսանյութ)

Ժորդան Վերետու, 50 - Ֆրանկ Կեսիե, 43, Անտե Ռեբիչ, 58