Ֆուտբոլի Ղազախստանի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Աստանան» Տիգրան Բարսեղյանի գոլի օգնությամբ 2:0 հաշվով հաղթեց Կարագանդայի «Շախտյորին» և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ):

 
 
 
View this post on Instagram

A post shared by ПФЛК (@pflkaz)

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը դաշտ էր դուրս եկել «Աստանայի» մեկնարկային կազմում, իսկ 76-րդ րոպեին խփեց հանդիպման երկրորդ գոլը: Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը՝ «Աստանայի» կազմում նորամուտը նշելով պաշտոնական խաղերում:


Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն «Շախտյորի» մեկնարկային կազմում էր, իսկ 76-րդ րոպեին ստացավ դեղին քարտ: Ուդոն վերջերս Երևանի «Արարատից» է տեղափոխվել ղազախական ակումբ:

Ղազախստանի Սուպերգավաթի եզրափակիչի մյուս ուղեգիրը մարտի 3-ին կվիճարկեն նորընծա չեմպիոն «Կայրաթն» ու փոխչեմպիոն «Տոբոլը»: