Իտալիայի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Պարմա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսի մեկնարկից 9 րոպե անց «Պարմա»-ն բացեց հանդիպման հաշիվը` աչքի ընկավ Միհալիան: Երկրորդ կեսի 55-րդ րոպեին տան տերերը կրկնապատկեցին հաշվի տարբերությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Հերմանին: «Ռոմա»-ն պարտվեց հյուրընկալվելիս 2:0 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը նախորդ խաղում ստացած վնասվածքի պատճառով չէր մասնակցում հանդիպմանը: Նա բաց կթողնի մոտ 3 շաբաթ:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 5-րդն է և ունի 50 միավոր: 65 միավորով առաջատարը «Ինտեր»-ն է: