Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում մարտի 27-ին կմեկնարկի երկրորդ տուրը: Հանդես կգան A, E, G ու H խմբերի թիմերը:

Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը A խմբում արտագնա հանդիպում կանցկացնի Սերբիայի հետ, իսկ պարտությունով մեկնարկած հոլանդացիները G խմբում կընդունեն Լատվիայի հավաքականին:


ԱԱ-2022, ընտրական մրցաշար, երկրորդ տուր

A խումբ

Սերբիա – Պորտուգալիա՝ 23:45 (Երևանի ժամանակ)

Իռլանդիա – Լյուքսեմբուրգ՝ 23:45