«Բարսելոնայի» լեգենդար ավագ Կառլես Պույոլն աշխատանքի կանցնի կատալոնական ակումբի համակարգում, հայտնում է Sport.es-ը:

Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպանը կզբաղվի կատալոնական ակումբի հիմնադրամի սոցիալական հարցերով:


Վերջին տարիներին Պույոլը զբաղվում է սոցիալական նախագծերով, իսկ «Բարսելոնայի» նորընտիր նախագահ Խոան Լապորտան շարունակում է վստահել նրան:

Հիշեցնենք, որ Կառլես Պույոլն ամբողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում» որի գլխավոր թիմում խաղացել է 1999-2014-ը: