Քաթարում անցկացվելիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում մարտի 31-ին կավարտվի երկրորդ տուրը: Հանդես կգան B, C, D, F, I, J խմբերում ընդգրկված հավաքականները:

Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Ռումինիայի հավաքականին։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20։00-ին։


ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրից հետո Հայաստանի ու Գերմանիայի հավաքականներն ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Հյուսիսային Մակեդոնիան՝ 3-ական, իսկ Իսլանդիան ու Լիխտենշտեյնը կրել են 2 պարտություն:

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, երրորդ տուր

B խումբ

Իսպանիա - Կոսովո՝ 22:45 (Երևանի ժամանակ)

Հունաստան - Վրաստան՝ 22։45