Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին երեք տուրերում տարած երեք հաղթանակներից հետո առաջադիմել է 9 տեղով եւ այժմ 90-րդն է։

Առաջատար տասնյակում են Բելգիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Անգլիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի, Արգենտինայի, Ուրուգվայի եւ Դանիայի հավաքականները։


Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլում իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 1։0 հաշվով հաղթել է Լիխտենշտեյնին, 2։0 հաշվով՝ Իսլանդիային, 3։2 հաշվով՝ Ռումինիային։