Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում ապրիլի 15-ին տեղի կունենան քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները։

Իտալական «Ռոման» կընդունի Ամստերդամի «Այաքսին», որին առաջին խաղում հաղթել է 2:1 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մկանային վնասվածքից վերականգնվեուց հետո հայտավորվել է «Ռոմայի» կազմում:


Բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։00-ին։

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպումներ

«Ռոմա» (Իտալիա) - «Այաքս» (Նիդերլանդներ)՝ 23։00 (առաջին հանդիպում՝ 2:1)

«Սլավիա» (Չեխիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 23։00 (առաջին հանդիպում՝ 1:1)

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 23։00 (առաջին հանդիպում՝ 1:0)

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Գրանադա» (Իսպանիա)՝ 23։00 (առաջին հանդիպում՝ 2:0)