Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի ընթացիկ մրցաշարերը կշարունակվեն ըստ նախատեսվածի:

ESPN-ի համաձայն՝ ՈւԵՖԱ-ն նորաստեղծ Սուպերլիգայի մասնակիցներին չի զրկի եվրագավաթների այս մրցաշարում ելույթները շարունակելու հնարավորությունից՝ չնայած բազմաթիվ սպառնալիքներին:


Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» մրցելու է Լոնդոնի «Չելսիի» հետ, իսկ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը կլինի ֆրանսիական ՊՍԺ-ն:

Հիշեցնենք, որ եվրոպական 12 առաջատար ակումբներ ապրիլի 19-ին պաշտոնապես հայտնել էին ֆուտբոլի Սուպերլիգայի ստեղծման մասին: Սուպերլիգայի հիմնադիրներն են իտալական «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», իսպանական «Բարսելոնան», «Ռեալը», «Աթլետիկոն», անգլիական «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Սպասվում է, որ հիմնադիրներին կմիանան ևս 3 ակումբներ: Սուպերլիգայի առաջին մրցաշարը նախատեսված է սկսել օգոստոսին: