Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն կընդունի անգլիական «Մանչեսթեր Սիթիին»:

Բուքմեյքերական գրասենյակներն Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատարի հաղթանակը միջինը գնահատում են 2.10 գործակցով, փարիզցիներինը՝ 3.20, իսկ ոչ ոքին՝ 3.80:


ՊՍԺ- «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 28-ին Փարիզում և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: Խաղը կսպասարկի գերմանացի Ֆելիքս Բրիխը:

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում մրցում են Մադրիդի «Ռեալը» և Լոնդոնի «Չելսին», որոնց միջև առաջին հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: