Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում ապրիլի 29-ին անցկացվեցին կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները։

Իտալական «Ռոման» հյուրընկալվելիս 2:6 հաշվով պարտվեց Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»: Առաջին խաղակեսից հետո իտալական ակումբը հաղթում էր 2:1 հաշվով, սակայն ընդմիջումից հետո դաշտի տերերը խփեցին 5 գոլ և տարան վստահ հաղթանակ: «Մանչեսթեր Յունայթեդից» դուբլի հեղինակ դարձան պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը և ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին:


Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման:

1964-ից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին ակումբն է, որը 6 գոլ է խփում եվրագավաթների կիսաեզրափակիչում: 1964-ին նման ցուցանիշ Չեմպիոնների լիգայում գրանցել էր Մադրիդի «Ռեալը»:

Օրվա մյուս խաղում իսպանական «Վիլյառեալը» 2:1 հաշվով տնային հաղթանակ տարավ Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ:

Պատասխան հանդիպումները տեղի կունենան մայիսի 6-ին:

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպումներ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Ռոմա» (Իտալիա)` 6:2 (տեսանյութ)

Բրունու Ֆերնանդեշ, 9, 71 (11մ), Էդինսոն Կավանի, 48, 64, Պոլ Պոգբա, 75, Մեյսոն Գրինվուդ, 86 – Մանուել Պելեգրինի, 15 (11մ), Էդին Ջեկո, 34

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 2:1 (տեսանյութ)

Մանու Տիգուեյրոշ, 5, Ռաուլ Ալբիոլ, 29 – Նիկոլյա Պեպե, 73

Հեռացուներ՝ Էթյեն Կոպու, 80 – Դանի Սեբալյոս, 73