Մայիսի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը:

Կոմիտեն որոշել է «Նոա» թիմի մարզիչ Ալեքսանդրու Մելենցիուցին որակազրկել 2 խաղով, «Նոա» ՖԱ ՀԿ ակումբին տուգանել 250000 դրամի չափով:

Կոմիտեն որոշեց 2 խաղով որակազրկել նաև «Ալաշկերտ» թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին, «Ալաշկերտ» ՖԱ ակումբին տուգանել 250000 դրամի չափով:

Նիստի ամբողջական արձանագրությունը՝ այստեղ: